Լեոնարդո Դի Կապրիոն նշանակվել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան

13:04   17 սեպտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նշանակվել է կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան, հայտնում է THR-ը:

Այդպիդի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղար Պան Գի Մունը:

 «Դի Կապրիոն հանդիսանում է հայտնի գործիչ շրջակա միջավայրի պաշտպանության գործում, և նա ունի հնարավորություն ուժեղացնել այն ուղերձը, որը նա կրում է »,- նշել է Պան Գի Մունը:

Հայտնի է, որ սեպտեմբերի 23-ին դերասանն առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի գագաթնաժողովին Նյու-Յորկի կլիմայի փոփոխության հարցերի շուրջ: Պան Գի Մունի խոսքերով, այս ֆորումին նա ակնկալում է, որ կառավարությունն իր վրա զգալի պատասխանատվություն կվերցնի պակասեցնելու համար ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետանետելու ծավալը:

«Մարկանց ճակատգրերն ու մեր երկիր մոլորակը կախված կլինի այն բանից, թե ինչպես մենք կարձագանքենք կլիմայական ճգնաժամին մոտակա տարիներին»,- իր հերթին հայտարարեց Լեոնարդո Դի Կապրիոն: 



© NEWS.am STYLE