Անակնկալ. Հոլիվուդյան հայտնի դերասանն անծանոթի ծննդյան տարեդարձի անկոչ հյուրն է դարձել

13:37   17 սեպտեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասան Բիլ Մյուրեյը հայտնի է երկրպագուների հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքով: 68-ամյա կոմիկն այս անգամ այցելել է միանգամայն անծանոթ մեկի ծննդյան տարեդարձին:

MTV-ն հայտնում է, որ Բիլ Մյուրեյը ներկա է գտնվել Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքի բնակիչ Մարվին Լերրի Ռեյնոլդսի ծննդյան օրվա հանդիսությանը: Մյուրեյն ինքն էլ է սեպտեմբերին (21-ին) տոնելու հոբելյանը, եւ երեւի թե սա էլ է դեր խաղացել անակնկալի հարցում: Ինչպես նաեւ այն փաստը, որ տոնի խոհարարը Բրեթ Մակին էր՝ Բիլի վաղեմի ընկերը:

Հենց Մակին է տեսագրություն հրապարակել, որում Բիլը տան հյուրասենյակում պարում է Լիմ Քիմի «Turn Down for What» երգի տակ: Այս տարի մի անգամ էլ Բիլը կրկին Հարավային Կարոլինայում այցելել էր անծանոթների: Մայիսին նա մասնակցել էր Չարլսթոնում կայացած «տղամարդկանց խնջույքի», որտեղ փեսացուին ամուսնական կյանքի վերաբերյալ խորհուրդներ էր տվել, իսկ հունիսին մասնակցել էր ամուսնական զույգի ֆոտոսեսիային՝ ամբողջ հոգով շնորհավորելով նրանց:



© NEWS.am STYLE