Նորաձևության շաբաթ Լոնդոնում` Simone Rocha, գարուն-ամառ 2015

21:06   17 սեպտեմբերի, 2014

Լոնդոնում կայացած նորաձևության շաբաթը լի չէր հանրահայտ անուններով, սակայն այնտեղ ներկա էր արդյունաբերության այն վերնախավը, որին ակնհայտորեն պատկանելու է նորաձևության ապագան: Simone Rocha-ն իռլանդական բրենդ է: Ընկերությունն արտադրում է կանացի հագուստի  հիասքանչ գեղեցկության հավաքածու:

Ամենակարևոր հատկությունը, որով տարբերվում են Simone Rocha-ի բոլոր աշխատանքները հանդիսանում է ճիշտ մոտեցումը սովորույթներին` միաժամանակ նայելով հեռու ապագային:

Simone Rocha-ի լայնածավալ զգեստներն ու վերարկուները պարզապես ստեղծված են երիտասարդ կանանց մոտ հրճվանք առաջացնելու համար:

Գարուն-ամառ հավաքածուն նույնքան ճիշտ ընտրություն է, որքան բոլոր նախորդները:

Արծաթագույն զարդանախշով մանր ծաղիկները, որոնք պատկերված են խիտ գործվածքների վրա, մորթուց պատրաստված հագուստի Էլեմենտները, որոնք հիշեցնում են փետուր, ժանյակից կտորները, կիսաթափանցիկ, բացառապես ոչերկրային կտորները`սա է իռլանդական դիզայների ոճը, որը ճանաչվում է ամենուրեք:



© NEWS.am STYLE