Մանե Հակոբյանն այսօր նշում է իր 30-ամյակը

12:45   17 սեպտեմբերի, 2014

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, երգեհան Մանե Հակոբյանը նշում է իր 30-ամյակը: Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր քույրիկի հոբելյանական տարեդարձի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Մանեին:

«Իմ կյանքի իմաստ, իմ տաղանդաշատ քույրիկ՝ Մանեսսսս, շնորհավորում եմ 30-ամյակդ։ Ուզում եմ, որ լինես առողջ, երջանիկ, սիրված ու շրջապատված լինես միայն քեզ սիրելի մարդկանցով։ Հպարտ եմ ու շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քո նման քույր»,- գրել է Սիլվան:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մանեին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական բարձունքներ:




© NEWS.am STYLE