Սոֆիա Ռոտարուի ընտանիքին սպառնում են ուկրաինական ծայրահեղականները

15:05   17 սեպտեմբերի, 2014

Սոֆիա Ռոտարուի ընտանիքի հասցեին հնչում են սպառնալիքներ ուկրաինական ծայրահեղականների կողմից: Ինչպես գրում է SUPER-ը, հայտնի երգչուհու քրոջը՝ 63-ամյա Լիդիա Միխայելովնա Ռոտարուին, ով ապրում է Կիևում, անհայտ մարդիկ անկիրթ ձևով պահանջեցին կողմնորոշվել, թե ում կողմից է աստղի ընտանիքը և որ քաղաքական ուղղվածությանն է հավակնում:

Լիդիա Միխայելովնա Ռոտարու (երկրորդը ձախից)

Երգչուհու քրոջ խոսքերով տխամարդիկ անմիջականորեն սպառնացել են իր ընտանիքին և պահանջել են լեքել Ուկրաինան: 67-ամյա Սոֆիա Ռոտարուի տնօրենը խոստովանեց, որ ցնցված է այս իրավիճակից:

«Սոֆիա Միխայելովնան իսկապես անհանգստանում է և վախենում է, որ կողոպտիչները, որոնք տարածված են Ուկրաինայում, կթալանեն իր հարազատների տները, եթե նա շարունակի ևս մի բան ասել: Չէ՞ որ արդեն որոշ այդ կարգի մարդիկ եկել են նրա քրոջ մոտ և սպառնացել՝ մեղադրելով, որ իր քույրն աջակցում է Ռուսաստանին: Սարսափելի է, բայց հիմա Սոֆիա Միխայելովնան գտնվում է քաղաքական -ոմ»,- ասաց Սերգեյը:



© NEWS.am STYLE