Կրկնակի խայտառակություն. Բեյոնսեն ֆոնոգրամայո՞վ և ֆոտոշոփո՞վ

11:02   18 սեպտեմբերի, 2014

Թեկուզ և սպանեք ինձ, բայց չեմ հավատա, որ Բեյոնսեն երգել  է ֆոնոգրամայի օգնությամբ: Գրողը տանի՛, իհարկե ո՛չ:

Ի տարբերություն մեր աստղերի, արևմուտքի աստղերին անողորմաբար քննադատում են, եթե նրանցից ինչ-որ մեկը «բռնվում է» ֆոնոգրամայի տակ երգելուց:

Վերջերս համացանցում հայտնվել էր On the Run շրջագայության շրջանակներում ոմն հանդիսատեսի կողմից նկարված Բեյոնսեի համերգի մի տեսագրություն, ինչն էլ առաջացրել էր թեժ քննարկում:

Տեսագրությունում երևում է, թե ինչպես Բեյոնսեն, իր մի երգի կատարման ժամանակ, մոտենում է երկրպագուներին և խոնարհվում: Երգչուհու ձայնը շարունակում էր հնչել, ինչից էլ հանդիսատեսը համոզվեց, որ նա երգում էր ֆոնոգրամայի տակ:

Թվում էր, թե այսքանով ֆեյքերը վերջացան, բայց պարզվեց՝ոչ: Երեկ Բեյոնսեն հրապարակեց լուսանկար, որտեղ գեղեցկուհին ի ցույց էր դրել իր շքեղ բարեմասնությունները. սակայն այստեղ էլ հայտնաբերվեց, որ հայտնի աստղը ֆոտոշոփով «ուղղել» է իր ազդրերը:


Միանշանակ կարելի է հաստատել, որ աստղերի կյանքը ծանր և մղձավանջային է.....

 



© NEWS.am STYLE