Նորաձևության շաբաթ Միլանում. Gucci, գարուն-ամառ 2015

12:04   18 սեպտեմբերի, 2014

Լոնդոնից հետո սահուն կերպով տեղափոխվում ենք Միլան, որտեղ երեկ մեկնարկեց բարձր նորաձևության շաբաթը: Այն էլ ինչպիսի՜ ցուցադրությամբ: Սա Gucci-ն է, գրո՛ղը տանի:Հավաքածուն, որ Gucci-ն ներակայացրեց Միլանում, իր մեջ ներառում է միանգամից մի քանի թեմա, այսպես կոչված ոճերի համադրություն` միլիթերի, կիմոնո, կովբոյ:

Ուսադիրներ, մետաղական կոճակներ, hուսարների ոգուն հարազատ ոճ, “ռազմական” զարդանախշեր` խակի գույնից մինչև մուգ կանաչ և շագանակագույն: Այս ամենը իր տեղը գտավ նոր սեզոնի շարքում: Միլիթերի ոճի տրամադրությունը ներդաշնակորեն ձուլվում է կովբոյների պատմության հետ: 

Այստեղ արդեն առաջին պլանի վրա դենիմն է, թավիշն ու կաշին, քողերն ու հյուսած գոտիները, վեստերն թեման և թվում է, թե դա երբեք չի կորցնի իր արդիականությունը: Իսկ ամենավերջին ցուցադրության ժամանակ զգացվում է ասիական մշակույթի ազդեցությունը, կարծես ավանդական ճապոնական նկարիչների պատկերների ծաղիկները կենդանացել են:



© NEWS.am STYLE