Ի՞նչ հագնել այսօր

10:16   18 սեպտեմբերի, 2014

«Ի՞նչ հագնել այսօր». այս հարցը տանջում է գրեթե յուրաքանչյուր աղջկա եւ, թեպետ զգեստապահարանը լի է հագուստով եւ աքսեսուարներով, միեւնույն է, մեզ միշտ չի բավականացնում: Իրականում, ոչ թե պետք է ձգտել ավելացնել զգեստների քանակը, որպեսզի ամեն օր յուրահատուկ տեսք ունենալ, այլ կարողանալ ճիշտ համադրել դրանք: Հենց այդ նպատակով է NEWS.am STYLE-ը բացել իր այս խորագիրը: Խորագրում ներկայացված հագուստի նորաձեւ համադրությունների միջոցով փորձում ենք օգնել աղջիկներին ճիշտ համադրել զգեստներն եւ աքսեսուարները: Այսօրվա համար պատրաստել ենք հինգ լուք:

Look N1

Թեթեւ եւ հարմարավետ հագուստ է՝ նախատեսված առօրյայի համար: Սրանով կարող եք գնալ աշխատանքի, դասի եւ այնպիսի վայրեր, ուր շատ եք շարժվում: Հարմարավետ ջինսն ու թեթեւ բլուզը հաստատ ձեզ կօգնեն այդ հարցում:

Look N2

Եվս մեկ հարմարավետ լուք՝ ծանրաբեռնված օրվա համար: Սեւ լեգինսները հիանալի են նայվում երկար բլուզի եւ երկարաճիտ կոշիկների հետ, իսկ կերպարն ամբողջանում է շնորհիվ աքսեսուարների: Լուքը հարմար է դասի, աշխատանքի, որեւէ հանդիպման եւ պարզապես առօրյայում կրելու համար:

Look N3

Առաջին հայացքից այս լուքը կարող է մռայլ թվալ գերիշխող սեւի պատճառով, սակայն իրականում, այն անչափ էլեգանտ է: Սպիտակ պայուսակն ու թեւնոցը կոտրում են կերպարի խստությունը: Նման լուքով կարելի ներկայանալ հանդիպումների, գնալ կինո դիտելու կամ ակումբ՝ պարելու:

Look N4

Փոքրիկ, սեւ զգեստ՝ համադրված սեզոնի հիթային գույներից մեկի՝ բորդոյի հետ: Նման տեսքով դուք հաստատ կլինեք երեկոյի թագուհին: Լուքը հարմար է խնջույքների, տոնակատարությունների, տարատեսակ միջոցառումների եւ հանդիպումների մասնկացելու համար:

Look N5

Եվս մեկ երեկոյան լուք՝ այս անգամ սեզոնի մեկ այլ նորաձեւ գույնով՝ խակիով: Մինիմալիստական ոճի զգեստը, դասական կոշիկները եւ պայուսակը կապահովեն ձեր նրբագեղ եւ ռոմանտիկ կերպարը: Սրանով կարող եք գնալ ժամադրության, սիրելիի հետ հանդիպման կամ զբոսանքի:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE