Մայլի Սայրուսին ուզում են տուգանել Մեքսիկայի դրոշով սեքսուալ պարի համար

13:05   18 սեպտեմբերի, 2014

Մայլի Սայրուսը նորից սկանդալի կենրոնում է: 21-ամյա երգչուհին Մեքսիկայում համերգի ժամանակ կատարել է սեքսուալ պար՝ թվերկինգ երկրի դրոշով: Ինչպես հայտնում է Proceso.mx-ը, մեքսիկացի օրինապահները ցանկանում են տուգանել երգչուհուն պարի համար: Մայլի Սայրուսը մեղարդվում է ազգային դրոշն օգտագործելու մասին օրենքը խախտելու մեջ:

«Նա կամ իր թիմը կարող է տուգանվել մինչև 1200 դոլար կամ էլ ձերբակալվել 36 ժամ»,- հայտարարեց Մեկսիկայի օրենսդիրներից մեկը: Դրոշի հետ կապված այս միջադեպը կարող է պայմանավորված լինել այն փաստի հետ, որ երգչուհու նախկին նշանածին՝ դերասան Լիամ Հեմսվորտին վերջերս տեսել են մեքսիկացի դերասան Էյսոյ Գոնսալեսի հետ:



© NEWS.am STYLE