Ուրբաթ երեկոյան դիտելու լավագույն ֆիլմերը - NEWS.am STYLE-ի ընտրությունը

20:10   18 սեպտեմբերի, 2014

Աշնանային տրամադրությունը ազդել է ֆիլմի ընտրության վրա, որը ես դասեցի եռյակի առաջին կարգում` այս շաբաթ օրը այն նաելու համար:

Աշնան բույրը շատ համապատասխան է այս թեթև կոմեդիայի համար: "Համեմունքներ և կրքեր" - եթե Ձեզ բախտը ժպտա, ապա դեռ կարող է բախտ վիճակվել այն նայելու համար մայրաքաղաքի մեծ էկրաններին: Այս ֆիլմի կարևորագույն դերասանն է հանդիսանում անկրկնելի Հելեն Միրրենը, որը մարմնավորում է ֆրանսիական ռեստորանի սեփականատիրուհուն:

Սյուժեն բարդ չէ, սակայն դա չի կոտրում այդ ֆիլմի հմայքը: Հնդիկ Էմիգրանտների ընտանիքը որոշում է սրճարան բացել Պրովանսի փոքրիկ քաղաքներից մեկում: Եվ ի դեպ, անում է այդԼացող ուռենիհանրահայտ ռեստորանի դեմ դիմաց, որը նրբաճաշակ ֆրանսիական խոհանոց ունի: Այստեղ սկսվում է երկու ռեստորանների խոհարարների մրցույթը:

 “Նոյեմբերի մարդը”` այս շաբաթվա պրեմյերան է: Լրտեսական ֆիլմ` Պիրս Բրոսնանի և Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ: Հոլիվուդյան սյուժեյով մի ֆիլմ է, որտեղ Արևմուտքի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև անվերջ հակամարտություն է: Նախկին կենտրոնական հետախուզության գործակալության ագենտի մասին է, որը ստիպված վերադառնում է իր հին պարտականությունների և ներգրավվում է միջազգային ծառայությունների խաղերի մեջ:

Լաբիրինթոսում վազողըֆանտաստիկ թրիլլեր է, որը նախատեսված է պատանիների համար: Ֆիլմը դերասանական արվեստով աչքի չի զարնում, սակայն պահում է գերլարվածության մեջ: Թոմաս անունով փոքրիկ տղան արթնանում է վերելակում` միայն հիշելով իր անունը: Նա ընկնում է մի տարօրինակ աշխարհ, ուր աշխատանքը խստորեն բախշված է; մեկը միայն բժշկությամբ է զբաղված, մյուսը` մսավաճառությամբ, երրորդը` հողատարածքը մշակելով,  իսկ մարդկանց որոշ զանգված, որ կոչվում են վազողներ, յուրաքանչյուր առավոտ լքում են իրենց վայրը լաբիրինթոսից ելք գտնելու համար: Վերելակը յուրաքանչյուր ամիս բերում է մի նոր այցելուի: Եվ օրերից մի օր հայտնվում է մի աղջիկ Թերեզա անունով, որն ինչ-որ բան գիտի Թոմասի մասին և այն մասին, թե ինչ է կատարվում լաբիրինթոսից այն կողմ:



© NEWS.am STYLE