«Дом-2»-ի աստղ Ալինա Աստրատյանը լքեց նախագիծը և վերադարձավ տուն 4 ամսեկան երեխայի հետ

13:36   18 սեպտեմբերի, 2014

Ռուսական «Дом-2» ռեալիթի-շոուի աստղ Ալինա Աստրատյանը (Ալիանա Գոբոզովան) որոշեց լքել «Дом-2» հեռուստանախագիծը և վերադարնալ տուն՝ Վոլգոգրադ, իր 4 ամսեկան որդու՝ Ռոբերտի հետ: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Ալինան, իր միկրոբլոգում: Նրա՝ նախագիծը լքելու պատճառը դարձավ իր ամուսնու սիրավեպը նախագծի մեկ այլ մասնակցի հետ:

Օրերս Վոլգոգրադում Ալինան ներկայացրել է ամուսնալուծության փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ վերջերս Ալինան ամուսնու՝ Ալեքսանդրի հետ վիճելուց հետո չափից շատ դեղահաբեր է ընդունել եւ նրան տեղափոխել են հիվանդանոց:

 



© NEWS.am STYLE