Նորաձևության շաբաթ Միլանում. Max Mara գարուն-ամառ 2015

15:45   18 սեպտեմբերի, 2014

Միլանում նորաձևության շաբաթը եռուզեռի մեջ է: 

Max MaraԻտալական բրենդի գարուն-ամառ հավաքածուի մեջ չկան վառ գույներ, կան միայն շագանակագույնի, մոխրագույնի, դեղինի և նույնիսկ կարմիրի ամենամեղմ երանգները:

Այո՛, ինչպես տեսնում ենք, դա՛ էլ կարող է նուրբ երանգ ունենալ: Ամեն ինչ թվում է մեղմ, սահուն և մաքսիմալ կերպով ազատ: Մանր կետեր և պաստելային ծաղկավոր նախշեր, որոնք բառիս բուն իմաստով ոտքից գլուխ ծածկում են որոշ մոդելների, ազատ կիսաշրջազգեստներ,կապրի տաբաներ, զգեստներ, թեթև գործվածքով բլուզներ, կիսաթափանցիկ կարճ բլուզներ:

Յուրաքանչյուր նորաձև կին կգտնի այն, ինչ համապատասխանում է ոչ միայն իր ճաշակին, այն նաև եղանակին:




© NEWS.am STYLE