Հայ հայտնիների համերգային ծրագրերն արտերկրում (ֆոտո)

18:45   18 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերը, ինչպես բոլորիս, այնպես էլ երգիչ-երգչուհիների համար աշխատանքային է։ Հատկանշական է, որ վերջին շրջանում հայ աստղերը հաճախ են  մեկնում արտերկիր համերգային շրջագայության։

«Վիտամին»-ի տղաները արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Լոս Անջելեսում։ NEWS.am STYLE-ի հավաստի աղբյուրի համաձային՝ երբ տղաները վերադառնան, Արամ MP3-ին իր երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը։ Բացի այս, Արամը Հայաստանում մենահամերգ է նախատեսել։


Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Գեւորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ավետիսյանը, Լիլուն, Լիլիթ Կարապետյանը եւ շատ ուրիշներ մեկնեցին Մոսկվա, որտեղ, Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համերգին, իրենց երգերով կշնորհավորեն եւ կողջունեն Ռուսաստանում բնակվող հայերին։


Իսկ երգչուհի Սոֆի Մխեյանը հոկտեմբերի 4-ից մի շարք քաղաքներում հանդես կգա մենահամերգով։




© NEWS.am STYLE