Բրիտանական հեռուստաալիքը սերիալ է նկարահանել Սարգսյանների հանցագործ ընտանիքի մասին

11:01   19 սեպտեմբերի, 2014

Բրիտանական Dave հեռուստաալիքն առաջիկայում հեռուստադիտողին կներկայացնի երգիծական նոր սերիալ՝ Undercover-ը, որում քողարկված ոստիկան Քրիսը (Դանիել Ռիգբի) մտնում է հայկական հանցագործ ընտանիք:

Ֆիլմի հերոսն ինքը նյարդային է, ողջ կյանքում իր համար ընտանիք է որոնել եւ վերջապես գտնում է: Ի դժբախտություն Քրիսի, որը, ըստ սցենարի, հունական ծագում ունի, նա հայտնվում է հայկական աննորմալ՝ Սարգսյանների գանգստերական ընտանիքում:

Ի հավելումն այս ամենի, ոստիկանը միաժամանակ երկու կանանց է սիրահարվում՝ իր գործընկեր Զոյային եւ գանգստերական ընտանիքի դուստր Լարային:

Սերիալում նկարահանվել են նաև Սարա Ալեկսանդրը, Մայքլ Սոչան և Ռայան Սեմպսոնը: Սերիալը հեռուստատեսությամբ կցուցադրվի 2015 թ.-ին:

 

 

Աղբյուրը՝ seenit.co.uk



© NEWS.am STYLE