Նորաձևության շաբաթ Միլանում. Fendi, գարուն-ամառ 2015

11:35   19 սեպտեմբերի, 2014

Fendi, գարուն-ամառ 2015-ը դա խիստ գեոմետրիա է:Կարլ Լագերֆելդը պարզապես հրաշագործ է: Միայն նա է ընդունակ ստեղծել ծաղիկների մի այսպիսի հավաքածու ամբողջ բեմահարթակով մեկ և դրանից դուրս: Ճիշտ է, Fendi գարուն-ամառ 2015-ի ծաղկային տրամադրությունը խիստ գեոմետրիա է հստակ գծերի հետ մեկտեղ, որոնք ամեն մեկի աչքից չէ, որ կարող է վրիպել:

Զգեստները նման են ապագայի մեծ քաղաքների շենքերի: Պատկերներն և զարդանախշերը հայտնվում են զգեստների վրա, սակայն այդ պարզությամբ Կարլ Լագերֆելդը չի սահմանափակվում: Օրինակ` կիսաշրջազգեստները, որոնք կարված են տարբեր չափսերի կտորներից, չնայած զուսպ մոխրագույնի, հիշեցնում են լայն թերթիկներով խոլորձի: Իսկ սև ժակետների մոխրագույն եզրերը ուղակի միաձուլվում են սև գույնի հետ: 



© NEWS.am STYLE