Ի՞նչ հագնել այսօր

10:15   19 սեպտեմբերի, 2014

Ահա եւ ավարտվում է աշխատանքային հերթական շաբաթը, որին հաջորդելու են հանգստյան օրերը, իսկ մինչ այդ պետք է հնարավորինս ուրախ եւ լավ անցկացնել ուրբաթը: Հագուստն, անշուշտ, կարող է օգնել ձեզ այս հարցում: Այսօրվա համար առաջարկում ենք հագուստի նորաձեւ համադրությունների հինգ տարբերակ:

Look N1

Դասական կերպար է՝ նուրբ գույների հետաքրքիր համադրությամբ: Նման լուքը հարմար է գրասենյակային աշխատանքի, դասի, ցերեկույթների, պաշտոնական միջոցառումների ներկայանալու համար:

Look N2

Ինչպես նախորդ լուքում, այս լուքում նույնպես առկա է պաստելային երանգ: Այս անգամ սպիտակը համադրված է պաստելային կանաչի հետ: Եվ սա բնական է, չէ՞ որ դիզայներներն այս աշնան համար առաջարկում են կրել պաստելային երանգների հագուստ: Լուքը հարմար է ամենատարբեր առիթների համար՝ սկսած պաշտոնական հանդիպումներից, վերջացրած՝ ծննդյան տարեդարձերով:

Look N3

Ազատ ոճի վառ ու հարմարավետ կերպար է, որով կարելի է գնալ դասի, տարատեսակ պարապմունքների, գնումների: Մի խոսքով՝ այնպիսի վայրեր, որտեղ անելու շատ բան ունեք եւ հարմարավետ հագուստը առավել քան ցանկալի է:

Look N4

Աշնանային ցուրտ օրերը մոտենում են, ուստի պետք է հնարավորինս արագ վայելել վերջին արեւոտ ու տաք օրերը, երբ եղանակը թույլ է տալիս թեթեւ եւ վառ հագուստ կրել: Այս փոքրիկ կարմիր զգեստը՝ համադրված կաթնագույն աքսեսուարների հետ, իդեալական կլինի ժամադրության, տարատեսակ հանդիպումների, խնջույքների եւ միջոցառումների համար:

Look N5

Եվ մեր վերջին լուքը՝ ուրբաթ երեկոյի համար, սահամանափակում ենք փոքրիկ, սեւ զգեստով՝ համադրված շագանակագույն աքսեսուարներով: Գոտին եւ զարդերը կոտրում են զգեստի խստությունը՝ կերպարը դարձնելով անմիջական: Նման լուքով կարող եք գնալ ընկերների հետ հանդիպման, զբոսանքի, ակումբ, կինո կամ զվարճանքի այլ վայրեր: Չէ՞ որ առջեւում շաբաթ-կիրակի է Wink

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE