Նորաձևության շաբաթ Միլանում. Prada, գարուն-ամառ 2015

13:05   19 սեպտեմբերի, 2014

Prada-ի ցուցադրությունը ոչ միայն սովորական ցուցադրություն է, այլ մի ամբողջ շոու: Իտալական բրենդի հավաքածուն, երևի թե, հանդիսանում է ամենագլխավոր իրադարձությունը Միլանի նորաձևության շաբաթում: Իսկ ինչ վերաբերում է գարուն-ամառ 2015 հավաքածուին, ապա այն ժամանկին փորձված կլասիկա է, այն, ինչ կարելի է կրել ամեն օր:

Հագուստ՝ մեղմ գունային գամմայով, կիսաշրջազգետներ՝ մինչև ծունկ կամ մի քիչ կարճ, երկար վերարկուներ՝ ընդգծված դարձածալով, աչքի չընկնող օձիքներ՝ արտահայտված կլոր բացվածքներով, բայց արտահայտիչ ջեմպերներով. այն ամենն ինչ մենք մեկ անգամ չէ, որ տեսել ենք աստղերի հագին ամենատարբեր միջոցառումների և գալաների ժամանակ:




© NEWS.am STYLE