Բեյոնսեն իմացել է եւս մեկ քրոջ գոյության մասին

15:34   19 սեպտեմբերի, 2014

Բեյոնսեն իմացել է եւս մեկ քրոջ գոյության մասին։ Ինչպես հայտնի է դարձել, երգչուհու հայրը սիրավեպ է ունեցել սեւամորթ մոդել Տակոյ Բենսկոմբի հետ, ով գովազդում էր ներքնազգեստ։ 2010-ին Տակոյը հղիացել է եւ ծննդաբերել։ Մոդելը դատի է տվել Մեթյու Նոուլզին՝ պնդելով, որ նա է երեխայի հայրը։

Երգչուհու հայրը եւ նախկին մենեջերը հրաժարվել է 4-ամյա երեխայից։Ինչպես հաղորդում է TMZ-ը, երեկ երեկոյան ԴՆԹ-ի անալիզների արդյունքները ցույց են տվել, որ Մեթյուն աղջկա կենսաբանական հայրն է։ 30-ամյա Տակոյն այժմ անշարժ գույքի վաճառքի գործակալ է։



© NEWS.am STYLE