Լիլու- «Հայաստանը մենք ենք» (անոնս)

15:45   19 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Լիլուն Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի։

Երգը կոչվում է «Հայաստանը մենք ենք», որի պրեմիերան նախատեսված է հենց սեպտեմբերի 21-ին։ 

Նշենք, որ այժմ երգչուհին գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելով անկախության տոնին նվիրված համերգին։



© NEWS.am STYLE