Ալլա Պուգաչովան նշել է իր երկվորյակների տարեդարձը

16:35   19 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 18-ին բոլորեց հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի և նրա երիտասարդ ամուսին`շոումեն Մաքսիմ Գալկինի երկվորյակ երեխաներ, Գարրի և Լիզայի մեկ տարին: Այդ իրադարձության կապակցությամբ երջանիկ ծնողները խնջույք են կազմակերպել նեղ ընտանեկան շրջանում Գրյազ գյուղում գտնվող դղյակում:

Այդ օրը երեխաներին շնորհավորելու էին եկել Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի միայն ամենահարազատ ընկերներն ու բարեկամները. Օրբակայտեն իր որդի Դենիի և դուստր Կլավդիայի հետ, Ֆիլիպ Կիրկորովը, Վալենտին Յուդաշկինը, Իգոր Նիկոլաևն ու նրա կին Յուլիա Պրոսկուրյակովան և Ալլա Բորիսովնայի ընկերուհի` բիզնեսլեդի Ալինա Ռեդելը:

Ինչպես հայտնում է Super-ը, տոնական խնջույքից հետո պրիմադոննան իր երիտասարդ ամուսնու հետ դեպի երկինք բաց թողեցին հարյուրավոր գունավոր փուչիկներ:



© NEWS.am STYLE