Քիմ Քարդաշյանը կնկարահանվի ֆիլմում. նա երազում է «Դաունթոնի աբբայություն» սերիալում դերի մասին

12:04   20 սեպտեմբերի, 2014

 Քիմ Քարդաշյանը որոշել է հետեւել Ջորջ Քլունիի օրինակին, ով վերջերս նկարահանվել էր «Դաունթոնի աբբայություն» սերիալում՝ սուրբծննդյան բարեգործական նախագծի համար: Քիմը եւս ցանկություն է հայտնել դեր ստանալ «Դաունթոնի աբբայություն» սերիալում, որի մեծ երկրպագուն է:


Ասում են, որ իր բուռն ցանկությանը հասնելու համար նա անգամ դիմել է Լաուրա Քարլմայքլին՝ գլխավոր դերակատարներից մեկին, խնդրելով իրեն նույնպես ընդգրկել նախագծում:


«Ես այդ սերիալի երկրպագուն եմ: Մեծ ուրախությամբ կմասնակցեի նախագծին, եթե հրավիրեին: Ինձ դուր են գալիս նման բաները»,- հայտարարել է Քիմը: Հիշեցնենք, նախկինում աստղը ոչ մեծ դերեր է մարմնավորել ամերիկյան «Մեռնելու չափ գեղեցիկ», «CSI. Հանցագործության վայրը՝ Նյու-Յորք» սերիալներում:

 

Աղբյուր – Daily Mail



© NEWS.am STYLE