Վաենգա vs Վիկտոր Դրոբիշ. «Գնա գրողի ծոցը»

13:13   20 սեպտեմբերի, 2014

Երգչուհի Վաենգան այլեւս չի համագործակցում հայտնի կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշի հետ: Անվանի կոմպոզիտորը պարզաբանել է իրավիճակը:

«Վաենգան իսկապես տաղանդավոր անձնավորություն է, եւ՛ երգչուհի է, եւ՛ պոետ: Հաջողությունն ուղեկցում էր նրան եւ միգուցե հենց այդ հաջողությունն էր, որ օգնեց նրան գտնել ինձ: Մենք միասին իր բոլոր դրական հատկանիշները, ինչպես սեղանի վրայի փշրանքներ, ի մի բերեցինք, ինչի շնորհիվ կատարվեց հրաշքը, ծնվեց աստղը: Այո, հենց այդ ժամանակ էր, որ մենք սկսեցինք աշխատել նրա հետ: Ես գիտեի, որ նա ունի երգերի հավաքածու, որը «կպայթեցնի» հանդիսատեսին: Երբ դեռ ամեն ինչ նոր էր սկսել, նա Էստրադային թատրոնում համերգներ էր տալիս 300 հանդիսատեսի առաջ:

Այդ նույն ժամանակահատվածում մենք թողարկեցինք «Ծխում եմ» («Курю») երգը, եւ արդեն եկող աշնան համար Կրեմլի պալատում նրա ելույթի ժամանակացույցն էինք կազմել: Այդ օրվանից անցել է հինգ տարի. նա ինձ զանգահարեց եւ ասաց. «Գիտես ինչ, Դրոբիշ, գնա գրողի ծոցը»: Ես պարզապես մտածեցի. «Էհ, հիմարիկ»: Այդպես հաճախ է լինում, երբ արտիստը կարծում է, թե հաջողությունը միայն իր արժանիքն է, եւ որ ինքը կարող է ամեն ինչ ինքնուրույն անել: Մոտ մեկ տարի է, ինչ նա է ամեն ինչն անում: Որոշ ժամանակ անց աշխարհում ոչ մի թղթակից այլեւս չի հիշի Վաենգա ազգանունը»,- ասել է պրոդյուսերը՝ SUPER-ի հետ բացառիկ հարցազրույցում:



© NEWS.am STYLE