Ի՞նչ հագնել այսօր

10:12   20 սեպտեմբերի, 2014

Թեեւ շաբաթ օրը համարվում է հանգստյան օր, այնուամենայնիվ, շատ մարդիկ աշխատում են նաեւ այս օրը: Հատուկ նրանց համար եւ ոչ միայն ներկայացնում ենք չորս նորաձեւ լուք:

Look N1

Վառ, հարմարավետ, հետաքրքիր համադրություններով լուք է, որը հարմար է ինչպես առավոտյան աշխատանքի, այնպես էլ դասի, պարապմունքների գնալու համար: Կերպարը լավ կնայվի նաեւ տոների, միջոցառումների ժամանակ:

Եվս մեկ հետաքրքիր համադրություն, որով կարող եք անցկացնել շաբաթ օրը: Նման լուքով կարող եք գնալ հանդիպումների, ընկերներին կամ բարեկամներին այցելության, ի վերջո զբոսնել սիրելիի հետ:

Look N3

Աղջկական, նուրբ կերպար է, որը հարմար կլինի ժամադրության, ռոմանտիկ զբոսանքի կամ ընթրիքի համար: Կերպարը հարմար է նաեւ խնջույքների, տարատեսակ միջոցառումների մասնակցելու համար:

Look N4

Եվ, վերջապես, շաբաթ երեկոյի համար առաջարկում ենք այս անչափ նուրբ եւ կանացի կերպարը: Սպիտակի եւ փիրուզագույնի ռոմանտիկ համադրությունը կապահովի շաբաթ երեկոյի բարձր եւ հիասքանչ տրամադրությունը:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE