Սոֆի Լորենը նշում է 80-ամյա հոբելյանը

15:25   20 սեպտեմբերի, 2014

Իտալական կինոյի աստղ Սոֆի Լորենն այսօր տոնում է 80-ամյակը։ Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը մեմուարների գիրք է հրատարակել՝ «Երեկ, այսօր, վաղը։ Իմ կյանքը»։

Հռչակավոր դերասանուհին եւ երգչուհին սիրված է ամբողջ աշխարհում։ Նրա կինոմրցանակները ամեն ինչ ասում են՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», Բեռլինի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե արջ», Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» եւ շատ այլ մրցանակների։

 Նա իր աստղն ունի Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։ Սոֆի Լորենը շատ սիրված է Ռուսաստանում, հիմնականում «Ամուսնություն իտալական ձեւով», «Երեկ, այսօր, վաղը», «Արեւածաղիկներ», «Առանձնահատուկ օր» ֆիլմերում իր դերերի շնորհիվ։



© NEWS.am STYLE