«Կորնի» խմբի նախկին մենակատարի մոտ թմրանյութ են գտել

16:23   20 սեպտեմբերի, 2014

Ռուսական հայտնի Կորնի» խմբի նախկին մենակատար Պավել Արտեմեւին ձերբակալել են թմրանյութ օգտագործելու կասկածանքով, հայտնում է Dni.ru-ն՝ վկայակոչելով LifeNews-ը։ Երգչի մեքենայում ոստիկանները սպիտակ փոշով փաթեթներ են գտել։

Երաժիշտն իր ծանոթ Օլեգ Ենասիմովի հետ մեքենայով գնալիս է եղել, նրանց կանգնեցրել են իրավապահները։ Մեքենան զննելիս ոստիկանները առայժմ չճշտված նյութ են հայտնաբերել, ենթադրվում է՝ թմրանյութ։ Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։

 



© NEWS.am STYLE