Գարիկն այսօր նշում է իր 30-ամյակը

15:45   20 սեպտեմբերի, 2014

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գարիկ Պապոյանը նշում է իր 30-ամյակը։ Արմուշը եւ Աստղիկ Սաֆարյանը իրենց ֆեյսբուքյան էջերում շնորհավորել են հոբելյանին՝

«Շնորհավոր Գարիկ ... 
Լինես միշտ ուրախ վոնցվոր կաս»,- գրել է Արմուշը։
Իսկ Աստղիկը՝ «Շնորհավորում եմ իմ տաղանդաշատ, մտերիմ ընկերոջ՝ Գարիկ Պապոյանի ծննդյան օրը։ Մեր անկեղծ ընկերությունն արդեն ավելի քան 6-տարեկան է, և այն մինչ օրս էլ նույնքան անկեղծ է ու կլինի շարունակելի»։

Գարիկը սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի տուրիզմի բաժնում։ Նա իր մասնագիտությամբ չի զբաղվել։  Բանակից վերադառնալուց հետո միացել է «32 ատամ» նախագծին: 2010 թվականի հունիսին  «32 ատամ»-ից դուրս գալով` խմբի հիմնական կազմի հետ ստեղծել է նոր նախագիծ «Վիտամին»-ը, աշխատում է որպես  սցենարիստ եւ դերասան:


Հումորիստ-դերասանի կարիերային զուգահեռ Գարիկը զբաղվում է նաեւ երաժշտական գործունեությամբ, հանդես է գալիս ալտերնատիվ ռոք ժանրում եւ 2009-ի նոյեմբերին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը:

2014 թվականին Գարիկ Պապոյանի հեղինակած Not Alone երգը՝ երգիչ Արամ Mp3-ի կատարմամբ, ներկայացվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում եւ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

NEWS.am STYLE-ը շնրհավորում է Գարիկին՝ մաղթելով նորանոր ստեղծագործական վերելք։



© NEWS.am STYLE