Ի՞նչ հագնել այսօր

10:22   22 սեպտեմբերի, 2014

Բարի առավոտ, մեր շատ սիրելի ընթերցողներ: Սկսվել է աշխատանքային հերթական շաբաթը, եւ NEWS.am STYLE-ը շարունակում է շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար հագուստի նորաձեւ համադրություններ առաջարկել: Այսօրվա համար ընտրել ենք հինգ լուք:

Look N1

Պետք է համակերպվել այն մտքի հետ, որ աշնան ցուրտ օրերը մոտենում են եւ հատկապես առավոտյան տանից դուրս գալիս ընտրել տաք ու հարմարավետ հագուստ: Այս լուքը վերը նշվածից է: Նման տեսքով կարելի է գնալ դասի, աշխատանքի, ինչ-որ մեկին այցելության եւ ոչ պաշտոնական միջոցառումների:

Look N2

Նորաձեւ, առօրյա կերպար է, հարմար՝ ամբողջ օրը վազքի մեջ անցկացնող աղջիկների համար: Այս կերպարով շատ վայրեր չեք կարող գնալ, սակայն առօրյա գործերի համար այն իդեալական է:

Look N3

Դասական ոճ է՝ համադրված հետաքրքիր գույներով: Դեղինը եւ կանաչը համարվում են աշնան գլխավոր գույներից, դե, իսկ սեւն արդիական է միշտ: Նման լուքով կարող եք ներկայանալ տարբեր միջոցառումների ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական:

Look N4

Դասական եւս մեկ կերպար՝ այս անգամ համադրված կիսաշրջազգեստով եւ երկարաճիտ կոշիկներով: Այս երկուսի համադրությունը անչափ գեղեցիկ է նայվում աշնանը: Տաք նարնջագույնի եւ կապույտի համարձակ համադրությունը ձեզ կդարձնի օրվա նորաձեւ կերպարը:

Look N5

Եվ այսօրվա մեր վերջին լուքը: Փոքր-ինչ կոկտեյլային կերպար է, որով առաջարկում ենք աշխատանքային հագեցած օրվանից հետո գնալ լիցքաթափվելու որեւէ ակումբում կամ սրճարանում:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE