Ինդոնեզական խոհանոցը Հայաստանում

17:25   9 դեկտեմբերի, 2012

Հայաստանն ու Ինդոնեզիան  երկկողմ մշակութային երկխոսություն են սկսել, եւ այդ իրադարձության լույսի ներքո կազմակերպվել էր ինդոնեզական ուտեստների «ճանաչողական» ֆուրշետ:

Ինդոնեզական խոհանոցն, անկասկած, նոր եւ անհայտ աշխարհ է: Առաջին չափաբաժինը  վերցնում ես` չիմանալով ինչ է դա եւ ինչ համ ունի: Սակայն առաջին պատառից հետո արդեն վստահում ես: Հավի միս` փայտիկների վրա, յուրահատուկ համեմունքներով, խմորե գնդիկներ` յուրահատուկ, բայց համեղ միջուկով, սպագետի սոուսով...

Մատուցված է նաեւ ինդոնեզական գինի: Տարօրինակ է, որ նրա մասին չեն խոսում ողջ աշխարհում, քանի որ իսկապես հրաշալի է:



© NEWS.am STYLE