Կայացավ «Yerevan 2.0» փառատոնը (ֆոտո)

12:01   21 սեպտեմբերի, 2014

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Սիրահարների այգում կայացավ «Yerevan 2.0» քաղաքային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է ներկայացնել երիտասարդական քաղաքային մշակույթը, ակտիվ ներգրավել քաղաքացիներին ստեղծագործական միջոցառումներում՝ նպաստելով քաղաքային միջավայրի փոփոխմանն ու երիտասարդների նախասիրությունների ընդլայնմանը:

Փառատոնի ծրագիրը  կազմված էր  4 հիմնական թեմատիկ հարթակներից՝ «Art» («Արվեստ»), «Sport» («Սպորտ»), «Relax» («Հանգիստ»),  «Education»  («Կրթություն»):

 Փառատոնի ընթացքում դեկորատորների օգնությամբ խտասկավառակների հիմքով պատրաստում էին  յուրօրինակ եւ  անսովոր  արտ-ինստալացիա, իսկ քանդակի ստեղծման գործընթացին կարող էր մասնակցել  յուրաքանչուրը՝ իր հետ վերցնելով  հին խտասկավառակներ:

 «Yerevan 2.0» փառատոնի շրջանակներում  նախատեսվում էր «Իմ կատարյալ Երևանը» ինստալյացիայի ստեղծում: Քաղաքի բնակիչները կարող էին թողնել կատարյալ քաղաքի  մասին իրենց բարեմաղթանքները, ցանկությունները եւ երազանքները:

 Փառատոնի հանդիսավարներն էին  «Վիտամին ակումբի» հումորիստներ Գրիգը, Գոռը եւ Վանը:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է փառատոնի ֆոտոշարքը:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը




© NEWS.am STYLE