Անդրեն՝ Հայաստանի վաստակավոր արտիստ

12:32   22 սեպտեմբերի, 2014

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Անդրեն պարգեւատրվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումով:

«Խոսքերն այնքա՜ն քիչ են, որպեսզի արտահայտեմ թե՛ շնորհավորանքս, թե՛ ուրախությունս, թե՛ զարմանքս և թե՛ շնորհակալությունս…Շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի Անկախության 23-ամյակի կապակցությամբ! Նաև շա՜տ ուրախ եմ ու հուզված, որ հենց այսօր իմ 20 տարվա անդադար աշխատանքը և իմ հանդիսատեսի սերը, նվիրվածությունն ու գնհատականը տվեցին իրենց պտուղները! Այսօր պարգևատրվեցի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումով!!! Անչա՜փ շնորհակալ եմ այս չափազանց կարևոր օրն ինձ համար կրկնակի տոն դարձնելու համար! Շարունակելու եմ նոր եռանդով և է՛լ ավելի մեծ ոգևորությամբ ստեղծագործել ձեզ համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչը:


Իսկ ավելի ուշ Նազենին շնոհավորել է Հայաստանի Անկախության տոնը եւ իր ընկերոջը՝ «Անկախության տոնդ շնորհավո՜ր Իմ Երկի՜ր…Ներիր, որ ուշացա։) Այսօր ես «տոնեցի» այս օրը՝ 10 ժամ անընդմեջ նկարահանումով…Բաց թողեցի այսօրվա բոլոր համերգները՝հանուն մեկի…։))
Շուտով՝ «Հայաստանի ձայն»ի 3-րդ եթերաշրջան։))) 
Հ.Գ. Անդրե ջա՜ն, իմ ընկե՜ր, շնորհավոր Վաստակավոր արտիստի կոչումդ, թեև ժողովրդի սերն անչափելի է, բայց Արտիստի համար այս ճանաչումն էլ կարևոր է…»:



© NEWS.am STYLE