Ցանցում հայտնվել են մերկ Քիմ Քարդաշյանի լուսանկարները

12:06   22 սեպտեմբերի, 2014

ԱՄՆ-ում հաքերները հերթական անգամ հրապարակել են հայտնիների մերկ լուսանկարները: Այս անգամ զոհ են դարձել Քիմ Քարդաշյանը, Մերի-Քեյթ Օլսենը, Քեյլի Կուոկո-Սվիթին, ամերիկուհի ֆուտբոլիստ Հոուփ Սոլոն, ինչպես նաեւ Վիտալի Կլիչկոյի սիրեցյալ Հայդեն Պանետիերին, հայտնում է Daily Mail-ը:

Աստղերի անձնական լուսանկարները հրապարակվել են 4chan եւ Reddit կայքերում, որոնց ղեկավարներն արագ հեռացրել են լուսանկարները... Թե երբ են արվել լուսանկարները հայտնի չէ, սակայն ուշադիր երկրպագուները նկատել են, որ լուսանկարներում Քիմն առանց ամուսնական մատանու է: 33-ամյա Քիմի ներկայացուցիչը հրաժարվել է լուսանկարների վերաբերյալ մեկնաբանություններից:

Հիշեցնենք, ավելի վաղ iCloud շտեմարանից կիբերհանցագործները գողացել էին Քիրսթեն Դանսթի, Քեյթ Ափթոնի, Ջենիֆեր Լոուրենսի եւ այլ հայտնիների լուսանկարները: Սկանդալային արտահոսքից հետո հայտարարվել էր, որ գործը կհետաքննի ՀԴԲ-ն:



© NEWS.am STYLE