Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է աճուրդում 437.000 եվրոյով

12:46   22 սեպտեմբերի, 2014

Ինչպես գրում է Le Parisien ամսագիրը, Նապոլեոնի և Ժոզեֆինա Բոգարնեյի ամուսնական պայմանագիրը աճուրդի հանվեց ռեկորդային գումարով: Osenat աճուրդի տունը ենթադրում էր, որ լոտի արժեքը կազմելու է 80-ից մինչև 100.000 եվրո. Փաստաթղթի նախնական արժեքն էր` 438.000 եվրո:

Պայմանագիրը, որն աճուրդի էր հանվել մասնավոր անձի կողմից, գնվեց նամակների և ձեռագրերի փարիզյան թանգարանի կողմից: Նշվում է, որ աճուրդում վաճառվել է փաստաթղթի կրկնօրինակը, որը պատկանում էր Ժոզեֆինային:

Նապոլեոնն ու Ժոզեֆինան ստորագրել են պայմանագիրը Փարիզում, 1796 թվականի մարտի 18-ին, իսկ նրանց ամուսնությունը տեղի ունեցավ նույն տարվա մարտի 9-ին: Ըստ այդ փաստաթղթի, կողմերը համաձայնեցին, որ նրանք չունեն համատեղ գույք, և որ նրանք հանդես չեն գալու միմյանց պարտքերի պատասխանող:



© NEWS.am STYLE