Նորաձևության շաբաթ Միլանում. Dolce & Gabbana գարուն-ամառ 2015-ի շլացուցիչ ցուցադրությունը

13:07   22 սեպտեմբերի, 2014

Կարմիր, սև և սպիտակ գույների հաղթանակը բանականության հանդե՛պ: Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան Միլանի նորաձևության շաբաթում ներկայացրեցին գարուն-ամառ 2015 հավաքածուն, որը , կարծես թե, մոռացության մատնեց այդ միջոցառման բոլոր նախորդ ցուցադրությունները: Իտալական նորաձևության տունը հերթական անգամ ցույց տվեց աշխարհին, թե “ով է այստեղ գլխավորը”:

Բեմահարթակին հայտնվեցին տորեադորի համազգեստով աղջիկներ, ֆլամենկոյի պարուհիներ և կրքոտ գեղեցկուհի իսպանուհիներ` կարմիր վարդը մազերի մեջ և այդ ամենը իսպանական մոտիվների ներքո, որոնք վերջերս լայնածավալ մասշտաբով զարգացնում են երկու դիզայներները: Բրենդի լավագույն ոճը շքեղությունն է, հարուստ նախշազարդերն ու ոսկե գործվածքը: Ցուցադրության թեման կարելի է անվանել մեկ բառով` կիրք:

 



© NEWS.am STYLE