Հայտնի են NEWS.am STYLE-ի մրցույթի հաղթողները

15:02   22 սեպտեմբերի, 2014

NEWS.am STYLE-ի «Իմ լավագույն ամառային լուսանկարը» մրցույթի քվեարկությունն ավարտվել է: Շուրջ քսան օր 23 մասնակից պայքարեց առաջին տեղի համար:

Քվերակության արդյունքներով հաղթող է  ճանաչվել Աննա Սաֆարյանը (1491 ձայն):

Երկրորդ տեղում Լիանա Թովմասյանն է (355 ձայն):


Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկուհի Մարկոսյանը (224 ձայն):

Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես մրցանակ, կստանա 100 հազար դրամ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան խրախուսական մրցանակ:



© NEWS.am STYLE