Անզուգական Իրինա Շեյկը Intimissi on Ice – Opera Pop շոույում

13:39   22 սեպտեմբերի, 2014

Սուպերմոդել Իրինա Շեյկը հայտնվեց առանց իր ընկերոջ` Կրիշտիանու Ռոնալդուի ուղեկցության (ի դեպ`շաբաթ օրը նա երեք գնդակ է ուղարկել “Դեպորտիվո”-յի դարպաս) Intimissi on Ice – Opera Pop շոույում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Վերոնայում տեղի ունեցավ Intimissi on Ice – Opera Pop-ի հսկայական շոուն, որի այցելուները վայելեցին չմշքասահքը, օպերային արիաները, դասական երաժշտությունը և հանրահայտ հիփ-հոփ երգիչ Ֆարելլ Ուիլյամսի կատարումները:

Իրինային ընկերակցեցին բեմահարթակի իր համագործակիցները` իտալուհի սուպերմոդել Բյանկա Բալտին, Victoria’s Secret-ի աստղ Անա Բեատրիս Բարրոսը, բելառուս մոդել Կատյա Զինգարեվիչը, ինչպես նաև իսպանուհի կինոաստղ Բլանկա Սուարեսը:

Շեյկը մի քանի անգամ նկարահանվել է ներքնազգեստ գովազդող գործակալությունների հոլովակներում` համագործակցելով նրանց հետ 2007 թվականից: 2010 թվականից ի վեր Շեյկը հանդես է գալիս որպես բրենդի դեսպան` այցելելով բոլոր կարևոր միջոցառումները, կապված Intimissi—հետ:



© NEWS.am STYLE