Երգիչ Ավրաամ Ռուսսոն ընդունել է իր կնոջ ծննդաբերությունը

14:09   22 սեպտեմբերի, 2014

Ավրաամ Ռուսսոն ամառվա վերջին ամսին երկրորդ անգամ հայրիկ դարձավ: Նրա կինը` Մարելլան ևս մեկ դուստր պարգևեց երգչին: Փոքրիկը, որին անվանել են Ավեմարիա, լույս աշխարհ է եկել օգոստոսի 19-ին:

Ինչպես գրում է Starhit-ը` երեխայի ծնվելուց մեկ շաբաթ առաջ երգիչը մեկնեց իր կնոջ մոտ` Նյու-Յորք, նման կարևոր իրադարջությունը բաց չթողնելու նպատակով: Հիշարժան է այն փաստը, որ Ռուսսոյի երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել այն օրը, երբ ութ տարի առաջ նրա վրա մահափորձ էր կատարվել:

“2006 թվականի օգոստոսի 19-ին ինձ վրա մահափորձ էր կատարվել: Դստեր լույս աշխարհ գալը հենց այդ օրը` դա նշան է ի վերուստ, որ մեր ընտանիքում սկսվում է մի նոր կյանք”, ասաց Ավրաամը: Ըստ երգչի` նա բացարձակ չէր սարսափում այդ տեսարանից և պատրաստ էր ներկա գտնվել կնոջ ծննդաբերության ժամանակ: 

“Երբ առաջին անգամ ձեռքս վերցրեցի լացող երեխային, երջանկությունը պատեց ինձ”, ասաց երգիչը: Ծննդատնից դուրս գալուն պես Ռուսսոն մի քանի օր անց կացրեց իր կնոջ Մարելլայի, 7 ամյա դուստր Միմիի և փոքրիկ Ավեմարիայի հետ, իսկ հետո կրկին մեկնեց հյուրախաղերի: Հատուկ իր սիրելի կանանց համար երգիչը Նյու Ջերսիում կառուցել է երեք հարկանի տուն, որպեսզի այնտեղ բնակվի իր մեծ ընտանիքը: Անցած տարի Ավրաամը սկսեց տնային տաճարի կառուցումը, ուր ծնողները որոշել են կնքել նորածնին: Մուտքը դեպի կառույց սկսվում է տան բակից և տարածքում կարող են գտնվել միաժամանակ 50 հոգի:

“Տաճարը կրելու է իմ սիրելի սրբապատկերի անունը` Տիրոջ հարությունը”: Այն ինձ նվիրել է ազգությամբ հույն մի ընկեր”, - լրագրողներին հաղորդեց երգիչը: Իր կառուցած տաճարուն երգիչը –պատրաստվում է  տեղադրել սրբապատկերների իր հավաքածուն, որի քանակը մոտ է 150-ի:



© NEWS.am STYLE