Վիկտորիա Բոնյային թալանել են Միլանում

14:37   22 սեպտեմբերի, 2014

Հայտնի հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյան հայտնվել է տհաճ իրավիճակում: Նրա վրա կամ չար աչք կա, կամ հերթական անգամ նրա մոտ սկսվել է դժբախտությունների շարանը: Նրա ինտիմ լուսանկարների շուրջ պտտվող սկանդալից հետո Վիկային թալանել են Միլանում, ուր նա ժամանել էր նորաձևության շաբաթին մասնակցելու նպատակով:

“Որոշել էի գնացքով մեկնել Միլանից, որը իմ առաջին և վերջին փորձությունն էր: Գնացքի շարժվելուց հինգ րոպե հետո ուղեկցորդը մոտեցավ ինձ իմ իսկ դրամապանակով. ես միշտ կարծում էի, որ չափազանց ուշադիր եմ իմ իրերի նկատմամբ: Դրամապանակս պայուսակից հասցրել են գողանալ հինգ վայրկյանի ընթացքում, մինչ ճամպրուկս տեղավորում էի վերևի դարակում”, - բողոքում է Բոնյան:

Կայծակնային արագությամբ ավազակները դատարկել են դրամապանակը և դեն նետել այն: Վիկտորիան ուրախ է, որ վարորդական իրավունքի փաստաթուղթը մնացել է դրամապանակում:“Հաջորդ կանգառում, երբ հարկավոր էր գնացքը փոխել և նստել ֆրանսիական գնացք, ինչի մասին ես տեղյակ չէի տոմսը գնելուց, ինձ հայտնում են, որ ֆրանսիացիները գործադուլ են հայտարարել և որ գնացք չի լինելու: Դժբախտաբար անգամ տաքսի չկար, քանի որ բոլորն արդեն մեկնել եին Ֆրանսիա տաքսիներով: Ստիպված ռիսկի դիմեցի և պատահական մեքենայով հասա Սան Ռեմո”, -հիշում է Բոնյան:Այնտեղ, վերջապես, հաջողությունը ժպտաց նրան, բայց միայն թեթևակիորեն: “Ես գտա միակ տաքսին: Շնորհակալ են բարի երիտասարդ Մարկոյին, որը պարզվեց, նաև ռուսախոս է: Նա հոգ տարավ այն մասին, որ ես ողջ առողջ մեկնեմ: Բայց դա դեռ ավարտը չեր.

 տաքսիում ես հայտնաբերեցի, որ կորցրել եմ իր ֆրանսիական համարով հեռախոսը..Այժմ վերջապես ես տանն եմ` հուսալի ձեռքերում”,- հանգստացած ասում է հաղորդավարուհին:



© NEWS.am STYLE