Հղի Ալիշա Կիսը մերկացել է նոր ֆոտոսեսիայի համար

15:22   22 սեպտեմբերի, 2014

Ամերիկացի երգչուհի Ալիշա Կիսը իր կայքէջում տեղադրել է մի լուսանկար, որի համար որոշել էր ցուցադրել իր հղի փորիկը:

33 ամյա երգչուհին, որը երգում է ռիթմ էնդ բլյուզ և սոուլ ոճով, իր երկրպագուներին է ցուցադրել մի տպավորիչ լուսանկար. լուսանկարի վրա Կիսը մերկ է, իսկ նրա հղի փորիկը զարդարում է երկրագնդի խորհրդանիշը: 

“Իմ և քո խնդիրն է` ստեղծել ավելի բարի և խաղաղ տիեզերք”- այսպես է անվանել աղջիկը իր լուսանկարը



© NEWS.am STYLE