Ինչպես է տոնել իր 15-ամյակը Դալիթան (ֆոտո)

17:05   22 սեպտեմբերի, 2014

Սեպտեմբերի 19-ին երգչուհի Դալիթան նշեց իր 15-ամյակը: Երգչուհին դեռեւս կեսգիշերից բազում շնորհավորական զանգեր եւ նամակներ է ստացել, բայց ինչպես հոբելյարը նշեց՝ «Առաջինը մայրս է շնորհավորել իր ջերմ համբույրներով»:

«Ես միշտ ուրախ եմ իմ տարեդարձի օրը, իմ բոլոր ծննդյան տարեդարձներն էլ յուրովի են եղել, հետաքրքիր եւ շատ լավ են անցել: Իմ կարծիքով, ամեն տարի էլ ունի իր հետաքրքությունը»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Դալիթան:

Գեղեցկուհի երգչուհին սիրում է ստանալ տարբեր նվերներ. «Ցանկացած նվեր էլ ինձ համար հաճելի է: Կարեւորը ուշադրությունն է: Ես շատ եմ ուրախանում անգամ փոքրիկ նվերից: Իմ բոլոր ստացածծ նվերներն էլ շատ թանկ են ինձ համար, բայց այս պահին կառանձնացնեմ տարբեր տարիների ծննդյանս տոնին մորեղբորս նվիրած կիթառները»:

Այս տարի հոբելյարի համար իր ծննդյան օրը անակնկալներով լի էր. « Հենց ծննդյանս տարեդարձի առավոտյան հրավիրվեցի Կենտրոն հեռուստաալիքի «Սկսենք նորից» հաղորդմանը, որպեսզի ներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ «Մենակ չենք մենք», որը ինձ նվիրել էին Լիբանանում, եւ հեռուստատեսության ուղիղ եթերից շնորհավորեցին նաեւ իմ ծնունդը, շատ հետաքրքիր եթեր էր: Տպավորված էի շատ, իսկ երեկոյան արդեն միայն ընտանիքիս անդամների եւ ինձ շատ մտերիմ ու հարազատ մարդկանց հետ նշեցինք Երեւանի գեղեցիկ ռեստորաններից մեկում»:

Դալիթան ամեն տարի տարեդարձի տորթի մոմերը փչելիս երազանք է պահում. «Իհարկե, անպայման երազանք պահել եմ, բայց երբեք իմ երազանքները չեմ բարձրաձայնում»:

 

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE