Մոսկվայի Փրկչի տաճարում շանսոն են երգելու

16:07   22 սեպտեմբերի, 2014

Հանրահայտ ռուս երգչուհի, շանսոնի աստղ Վիկա Ցիգանովան, նոյեմբերի 28-ին կկատարի իր անմահ հիթերը Մոսկվայի Փրկչի տաճարում: Երգչուհին կներկայացնի իր բազմաթիվ երկրպագուներին “Սիրված երգեր ու ռոմանսներ” ծրագիրը:

Ինչպես գրում է “Դնի”-ն , մարդկանց, որոնք վրդովված էին Pussy Riot և Femen խմբերի մասնակիցների ելույթներով, մտահոգվել հարկավոր չէ: Վիկայի համերգը տեղի կունենա Եկեղեցական Տաճարների Դահլիճի բեմում, ուր պարբերաբար անց են կացվում նմանատիպ միջոցառումներ:

Իր մենահամերգի կազմակերպիչների խոսքերով` Ցիգանովային սիրում են տարբեր սերնդի ներկայացուցիչներ, իսկ շանսոնը` ամենատարածված երաժշտական ուղությունն է Ռուսաստանում, այդ պատճառով երեկոյի ընթացքում սպասվում է անշլագ: Տաճարի տարածքը ընտրվել էր նաև այն պատճառով, որ Վիկայի համերգները միշտ տարբերվում էին յուրահատուկ մթնոլորտով, այն է` վստահությամբ և պայծառությամբ: Ցիգանովայի կատարումները ճանաչված երգերի, ռուսական ռոմանսների, ազգային դասական և հայրենասիրական երգերի համահունչ միաձուլումն է: Երգչուհին “Տարվա Շանսոն” մրցանակի բազմակի լաուրեատ է:

 



© NEWS.am STYLE