“Հարրի Փոթեր”-ի աստղը անդրադարձել է ֆեմինիզմի խնդիրներին

17:15   22 սեպտեմբերի, 2014

Բրիտանացի կինոդերասան, “Հարրի Փոթեր”-ի աստղ Էմմա Ուոթսոնը ՄԱԿ-ի գրասենյակում հանդես եկավ փայլուն ճառով, որը վերաբերում էր կանանց իրավունքների պաշտպանությանը:

Պրոեկտը ներկայացնում էին HeForShe Գլխավոր Քարտուղար Պան Գի Մունը և ՄԱԿ-ում բարի կամքի դեսպան` բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, - գրում է The Independent-ը:Արշավի շարժման կազմակերպման ելակետը որն ուղղված է սեռերի հավասարության և կանանց հետ համերաշխությանը, կդառնա տղամարդկանց, երիտասարդների և պատանիների ներգրավումը այդ գործընթացին: HeForShe-ն գործելու է ողջ տարվա ընթացքում:

 “Ես դիմում եմ Ձեզ, քանի որ մեզ հարկավոր է Ձեր օգնությունը: Մեզ հարկավոր է մոբիլիզացնել որքան հնարավոր է շատ տղամարդկանց և պատանիների, որպեսզի նրանք դառնան մեր կողմնակիցները փափախություններ իրականացնելու գործընթացում: Մեզ հարկավոր է խոսել ոչ միայն կանանց հավասարության մասին, այլև նաև միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Ես արդեն վաղուց եմ ինձ ֆեմինիստ համարում, բայց երկար ժամանակ ինձ դա ոչ այդքան պատշաճ էր թվում: Ֆեմինիստները հասարակության կողմից դիտվում են որպես ագրեսիվ, ոչ գրավիչ և տղամարդատյաց էակներ, իսկ իրականում դա այն կանայք են, որոնք ցանկանում են իրենց իսկ մարմնով կառավարել: ես կարծում եմ, որ դա ճիշտ է և տղամարդիկ էլ նույն իրավունքն ունեն”,-հայտարարել է Էմմա Ուոթսոնը ամբիոնից: 



© NEWS.am STYLE