Կատուներ. ախ, այդ քնած «հրեշտակները»

23:03   30 սեպտեմբերի, 2014

Կատուներն այնպիսի արարածներ են, որ դժվար է հասկանալ դրանք դժոխքից, թե դրախտից են ուղարկված։

Այս քնած «հրեշտակների» լուսանկարները, հաստատ, կբարձրացնեն ձեր տրամադրույթունը։

Հազարավոր տարիներ կատուներն ապրում են մարդկանց կողքին։ Հնագույն ժամանակներում մարդիկ անգամ խոնարհվում էին այս սուրբ կենդանիների առաջ՝ համարելով նրանց աստծո կողմից ուղարկված էակներ։

Միջին դարերում կատուներից խուսափում էին, հետապնդում, սպանում, այրում կրակի մեջ՝ համարելով նրանց հրեշներ ու սատանայի մարմնացում։

Այն, որ կատուները շատ շուտ են զգում վաղահաս վտանգը, ոչ ոք այլեւս չի կարող հերքել։ Ավելին, մարդիկ, գիտակցելով դա, ակտիվորեն օգտագործում են կատուների այս հատկանիշը։

Կատուները նաեւ ունակ են բուժել մարդկանց։

Այսօր արդեն շատ բժիշկներ ծանր հոգեկան հիվանդությունները փորձում են բուժել հենց կատուների օգնությամբ։ Իհարկե, ոչ բոլոր կատուներն ունեն այս հատկանիշները, այդ պատճառով կան հատուկ մասնագետներ, որոնք ընտրում են այդպիսի կատուների՝ ըստ իրենց տեսակի, վարքագծի եւ անգամ մտավոր ունակությունների։

Գիտնականները կարծում են, որ կատուներն ապահովում են մարդու եւ իր տարածքի, որը մարդու գիտակցության սահմաններից դուրս է եւ որի մասին միայն կարելի է միայն ենթադրություններ կատարել, միջեւ կապը։

Ահա այս պատճառով կատուներին բնորոշ հատկանիշները մինչեւ վերջ բացահայտված չեն եւ դեռ երկար տարիներ կշարունակեն գաղտնիք մնալ մարդու համար։



© NEWS.am STYLE