Նիկոլայ Բասկովն իր տեսահոլովակում 50 000 եվրոյով նկարահանել է Victoria’s Secret-ի մոդելի

11:04   23 սեպտեմբերի, 2014

Նիկոլայ Բասկովն իր տեսահոլովակում 50 000 եվրոյով նկարահանել է Victoria’s Secret-ի մոդելի: Ինչպես գրում է SUPER-ը, նկարահանման  համար “Ռուսաստանի ոսկե ձայնը” մեկնել է Բարսելոնա, իսկ նրա հետ նաև 25 ամյա մոդել Քսենիա Դելին: Մոլդովացի մոդելը, գեղեցկուհին, որը զարդարել է Victoria’s Secret-ի գովազդային արշավը, կհայտնվի երգչի «Зая, я люблю тебя» տեսահոլովակում:


«Зая, я люблю тебя» երգի նկարահանումները տեղի են ունեցել Բարսելոնայում:

Ռուս երգչի տեսահոլովակում նկարահանվելու համար Դելիի հոնորարը կազմել է 50 000 եվրո: Ի դեպ ասենք, որ մոլդովացի գեղեցկուհին նկարահանվել է նաև Էնրիկե Իգլեսիասի և Բրունո Մարսի տեսահոլովակներում: Հայտնի է, որ 5 տարի առաջ Քսենիան Մոլդովայից տեղափոխվել է Լոս Անջելես, ուր արագորեն ճանաչվածություն է ձեռք բերել մոդելային բիզնեսում:



© NEWS.am STYLE