ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   23 սեպտեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր դուք մեծ ցանկություն կունենաք գուշակել ապագան եւ պարզել, թե ինչ է ձեզ սպասվում սիրելիի հետ հարաբերություններում: Սակայն դա անելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին: Աշխատեք ապրել ներկայով. այն այդքան էլ վատը չէ:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին չի ցանկանա պարզել ձեր խնդիրների էությունը, քանի որ դրանք նրան այդքան էլ կարեւոր չեն թվա: Արեք ամեն հնարավոր բան, որպեսզի ապացուցեք նրան, որ ձեր խնդիրները վերաբերում են նաեւ նրան:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր սիրելիի հետ երկար կզրուցեք այնպիսի թեմաների մասին, որոնք մեծ մասամբ ձեզ հետ կապ չեն ունենա: Օրինակ՝ ո՞րն է չարը կամ բարին, արդյոք կա՞ կյանք Մարսի վրա... Աշխատեք միայն չվիճել:  

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ շատ հարցերում սխալ եք եղել  սիրելիի առաջ եւ նույնիսկ կցանկանաք ներողություն խնդրել:  Ցանկությունն, իհարկե, բարի է, բայց պետք է այն իրականացնել ճիշտ եւ անել ամեն հնարավոր բան, որպեսզի ձեզ ճիշտ հասկանան եւ իսկապես ներեն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր ըմբռնման կարիքը կունենա: Եթե նա դա չստանա ձեզանից, հետեւանքները կարող են տխուր լինել, այնպես որ՝ աշխատեք նրան ավելի շատ ուշադրություն հատկացնել:


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք ապակե ծաղկաման եք, որի մասին պետք է հոգ տանել համապատասխան ձեւով: Փորձեք դա հասկացնել նաեւ ձեր սիրելիին եւ դատելով, թե նա ինչպես է կատարում առաջադրանքը, կարող եք պատկերացում կազմել՝ արժե՞ նրա հետ շարունակել հարաբերությունները, թե՞ ոչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր կյանքում բավականին պատասխանատու եւ կարեւոր օր է մոտենում: Դուք մի փոքր վախենում եք, այդ պատճառով ձեր սիրելիի ձեռքը, որը պահում է ձեզ փոթորիկների ժամանակ, ձեզ շատ անհրաժեշտ կլինի:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր հակված եք սիրելիի հանդեպ անմտածված քայլեր անելուն: Այդ պատճառով այս կամ այն քայլը անելուց առաջ մտածեք այն մասին, թե սիրելին ինչպես կարձագանքի դրանց:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին: Դուք պետք է անկրկնելի լինեք՝ նրբագեղության եւ ճաշակի մարմնացում: Ձեր ներկայիս կամ պոտենցիալ սիրելին դա հաստատ կգնահատի եւ բաց չի թողնի իր հնարավորությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կզգաք ձեզ մարդկության ամենակարեւոր ներկայացուցիչներից մեկը: Դուք կհպարտանաք ձեր ձեռքբերումներով, հաջողություններով եւ արժանիքներով: Սակայն ձեր փայլը կարող է խամրեցնել ձեր սիրելիին, ինչը նրան դուր չի գա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի հեռու գտնվել սիրելիից, քանի որ նրանից հեռու ամեն րոպեն ձեզ տարի կթվա՝ լի տաժանակիր աշխատանքով եւ հոգեկան ծանր ապրումներով: Այնպես որ՝ օրվա խորհուրդն է չբաժանվել սիրելիից:


ՁԿՆԵՐ 

Այսօր չեն բացառվում կենցաղային վեճերը, ինչպես, օրինակ, ով պետք է լվանա սպասքը կամ թափի աղբը: Երեկոյան սպասվում է զբացմունքների պոռթկում, այդ պատճառով աստղերը խորհուրդ են տալիս մանրուքների պատճառով չնյարդայնանալ:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE