Ի՞նչ հագնել այսօր

10:13   23 սեպտեմբերի, 2014

«Ի՞նչ հագնել այսօր» հարցի պատասխանի հնարավոր տարբերակներով NEWS.am STYLE-ը կրկին ողջունում է իր ընթերցողներին: Ինչպես յուրաքանչյուր առավոտ, այսօր էլ կներկայացնենք հագուստի նորաձեւ համադրությունների տարբերակներ:

Look N1

Աշխատանքային օրը պետք է սկսել թեթեւ, առօրյա հագուստով, որոնք շքեղ տեսք կստանան, եթե համադրվեն հետաքրքիր աքսեսուարներով, ինչպես այս լուքի դեպքում է: Գույների նուրբ համադրությունը անչափ ռոմանտիկ եւ աշնանային կերպար կստեղծի, որով կարող եք գնալ դասի, պարապմունքների, աշխատանքի կամ պարզապես զբոսանքի:

Look N2

Մեր հաջորդ լուքը՝ այս անգամ փոքր-ինչ դասական ոճի մեջ: Բարձրակրունկները, մատիտ-կիսաշրջազգեստը եւ բլուզը տոնական տեսք կհաղորդեն ձեզ, այնպես որ՝ նման լուքով կկարողանաք ներկայանալ տարատեսակ միջոցառումների եւ արարողությունների:

Look N3

 

Վերնաշապիկ-զգեստներն այս տարի անչափ նորաձեւ են: Համադրեք այն հետաքրքիր պայուսակի, կոշիկների եւ աքսեսուարների հետ, եւ կերպարը կամբողջանա: Լուքը հարմար է աշխատանքի, դասի, հյուր կամ տարատեսակ հանդիպումների գնալու համար:

Look N4

Անչափ ռոմանտիկ կերպար է՝ գույների գրագետ եւ նուրբ համադրությամբ: Իսկական աշնանային կերպար է՝ հարուստ աշնանային գույներով եւ հագուստով: Կերպարը հարմար է տարբեր միջոցառումների՝ այդ թվում եւ պաշտոնական, մասնակցելու համար:

Look N5

Մեր այսօրվա լուքերը ցանկանում ենք եզրափակել այս հետաքրքիր կերպարով: Փիրուզագույն փոքրիկ զգեստը՝ համադրված կապույտ բաճկոնի եւ երկարաճիտ կոշիկների հետ, բավականին հետաքրքիր է նայվում: Նման տեսքով կարող եք մասնակցել ցանկացած ոչ պաշտոնական միջոցառման, հանդիպել ընկերների կամ մտերիմների հետ, գնալ ակումբ կամ սրճարան:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE