Աշնանային հավաքածու Վերա Բրեժնեվայի կողմից

12:47   23 սեպտեմբերի, 2014

«ВИА Гра» խմբի նախկին անդամ, երգչուհի Վերա Բրեժնեվան հանդես է եկել որպես «РЕ» ռուսական բրենդի հավաքածուի հրավիրված դիզայներ:

Ինչպես գրում է Spletnik-ը, աշնանային հավաքածուն, որը ստեղծվել է Բրեժնեվայի հետ համագործակցության արդյունքում, ստացել է «VERVERA для PЕ անվանումը:

Երգչուհու կողմից մշակված համաքածուի մեջ նշված են երկու զգեստ, տաբատով կոստյում, խալաթ կիմոնո և մուգ կապույտ գույնի վերարկու:

Հավաքածուն ունի սահմանափակ կանակությամբ մոդելներ:



© NEWS.am STYLE