Ճանաչված ուկրաինացի երգչուհի Ջամալան (իսկական անունն է` Սուսաննա Ջամալադինովա) ցատկել է 42 մետրանոց բարձունքից հանուն Ուկրաինայի խաղաղության:
33 ամյա երգչուհին, որի հայրը ղրիմյան թաթար է, իսկ մայրը` հայուհի, իր ֆեյսբուքյան կայքէջում տեղադրել է իր հերոսական քայով մի տեսահոլովակ:Իր ցատկը Ջամալալան կատարել է Դնեպրի վրայի բարձունքից հանուն Ուկրաինայի խաղաղության:
“Իմ ցատկը` 42 մետր բարձրությունից: Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կրկնել այն: Չափազանց սարսափելի է: Միայն հանո՛ւն Ուկրաինայի խաղաղության”, - նշել է երգչուհին: