Քիմ Քարդաշյանի մայրը ամուսնալուծության դիմում է ներկայացրել

12:20   23 սեպտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի մայր` Քրիս Ջենները և նրա ամուսին Բրյուս Ջենները որոշել են ամուսնալուծվել, տեղեկացնում է CNN-ը:

Երկուշաբթի առավոտյան Քրիսը դիմում է ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան, որպես ամուսնալուծության պատճառ նշելով “անհաշտ տարաձայնություններ”:Քրիսը նաև ցանկանում է, որ դատավորը իրեն և իր նախկին զուգընկերոջը համատեղ ֆիզիկական և իրավաբանական խնամակալություն տրամադրի իրենց 17 ամյա դուստր Քայլիի նկատմամբ: Ինչ վերաբերում է գույքին, ապա ամուսիններն այն կբաժանեն ավելի ուշ: 

 Հիշեցնենք, որ Քրիսն ու Բրյուսը, որը նախկինում թեթև աթլետիկայի օլիմպիական չեմպիոն է, ամուսնացել են 1991 թվականին: Նրանք ունեն երկու ընդհանուր զավակ` Քենդալլ և Քայլի:Նախկին ամուսին Ռոբերտ Քարդաշյանից Քրիսն ունի ևս երեք դուստր` Քորտնի, Քիմ և Քլոե և մեկ որդի` Ռոբ: Նախորդ ամուսնությունից 63 ամյա Բրյուսն ունի չորս զավակ:
Anush Nazaryan



© NEWS.am STYLE