Թուրքմեն երգիչները գողացել են Արման Հովհաննիսյանի եւ Սուպեր Սաքոյի զուգերգը

13:02   23 սեպտեմբերի, 2014

Վերջին շրջանում հաճախ ենք նկատում, որ օտարերկրացի երգիչ-երգչուհիները կրկնօրինակում են հայ կատարողների երգերը: Այս անգամ թուրքմեն Yazberdi Mahmydow-ը եւ  Atash Jumayew-ը գողացել են Արման Հովհաննիսյանի եւ Սուպեր Սաքոյի «Լա լա լա» զուգերգը:

Kerim Kakajanov օգտատերի youtube-յան ալիքում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է «La la la» տեսահոլովակ, որը Արմանի եւ Սուպեր Սաքոյի զուգերգի կրկնօրինակն է: Ոչ մի հնչունային տարբերություն չկա, անգամ երգի անվանումն է նույնը:

Հիշեցնենք, որ Արմանի եւ Սուպեր Սաքոն «Լա լա լա»-ն ներկայացրել են 2013 թվականի հուլիսի 25-ին:

NEWS.am STYLE-ը զրուցեց Արման Հովհաննիսյանի հետ, ով զարմացած էր:

«Երբ Սուպեր Սաքոն ինձ ուղարկեց տեսահոլովակը, ես զարմացած էի եւ զայրացած: Ոչ մի նոտա անգամ փոխված չէր: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ գողանում են իմ երգերը»,- ասաց Արմանը:

Առաջարկում ենք լսել երկու կատարումներն էլ:

 



© NEWS.am STYLE