Ոոմանտիզմ Ջորջիո Արմանիի և Պաոլո Սորրենտինոյի համար

13:31   23 սեպտեմբերի, 2014

Քննադատների կարծիքով, իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկը` Պաոլո Սորրենտինոն կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել ոչ քիչ ճանաչված իտալացի Ջորջիո Արմանիի մասին:

Կարճամետրաժ ֆիլմը, որ կոչվում է Sabbia, բացում էր Միլանում Ջորջիո Արմանիի գարուն-աշուն հավաքածուի ցուցադրությունը: Այն պահին միայն հյուրերը ֆիլմը դիտելու հնարավորություն ունեին, իսկ այժմ վիդեոն հրապարակայնացված է:

Ամայի ծովափ,մոխրագույն փոշի և օխրայի երանգներ ոտքերի տակ, մանր քարեր, դանդաղեցրած կադրում սլացող մի շնիկ, մեջքին կպած ավազի հատիկներ և երկու անծանոթ, որոնք ձեռա ձեռքի տված`պարկած են լողափին:



© NEWS.am STYLE